ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Սեմինար Կիևում

2013-11-29

Ս/թ նոյեմբերի 27-28-ը Կիև քաղաքում անցկացվեց Պրահյան գործընթացի նպատակային նախաձեռնության շրջանակներում կազմակերպված միջանկյալ սեմինար` «Որակ և ուսուցում ապաստանի տրամադրման ընթացակարգերում. եվրոպական ուսումնական ծրագիր ապաստանի ոլորտում» թեմայով: Ներկայացվեցին ելույթներ տվյալ նախագծի շրջանակներում անցկացված ազգային ուսուցման գնահատականի, մասնակից երկրների հետագա ուսուցման /2014-2016թթ./ նախագծերի վերաբերյալ:

 Սեմինարին մասնակցում էին 43 ներկայացուցիչներ 17 երկրներից և միջազգային կազմակերություններից: Հայաստանից սեմինարին մասնակցում էին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետներ Իրինե Հակոբյանը և Ռուզաննա Պետրոսյանը: