ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 5-րդ նիստը

2013-11-28

    

Ս/թ նոյեմբերի 27-ին ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայությունում տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի հինգերորդ նիստը:

 Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ղեկավարները՝ Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը և Շվեդիայի միգրացիոն գործակալությունից Ք. Լարսոնը, Տեղական Թվինինգ խորհրդատու Լ-Է. Ֆյելսթրոմը, ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ պատվիրակությունից և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ծրագրի առաջընթացը վերջին եռամսյակի ընթացքում, ինչպես նաև հաջորդ՝ վեցերորդ եռամսյակում նախատեսված գործողությունները: