ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի հերթական նիստը

2013-11-18

 Ս/թ նոյեմբերի 15-ին Մինսկում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական` 14-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էին 16 հարցեր, որոնք վերաբերում էին ԱՊՀ մասնակից պետություններում  միգրացիոն իրավիճակի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ապաստանի  և փախստականի կարգավիճակի տրամադրման, միգրացիոն հարցերով զբաղվող մասնագետների պատրաստման, միգրացիոն ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, միգրացիոն վիճակագրության հետ  կապված հարցերին:

 Նիստի աշխատանքներին ՀՀ-ից մասնակցում էր տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: