ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄՊԾ կայքը վարկանիշային աղյուսակում 1-ինն է

2013-11-15

Ս/թ մայիսի 1-ից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) իրականացնում է Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի հերթական մոնիտորինգը` դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Սա  տրամաբանական շարունակությունն է վերջին երեք տարիներին ԽԱՊԿ-ի իրականացրած նմանատիպ գործունեության: Ի տարբերություն նախորդների՝ ներկա մոնիտորինգն իրականցվում է նոր մեթոդաբանությամբ, որը հիմնված է EXMO ավտոմատացված տեղեկատվական համակարգի վրա` տեղայնացված տարբերակով:   

 Կայքերում գնահատվել են տեղեկությունների առկայությունը (կամ բացակայությունը), ամբողջականությունը, hրատապությունը (օպերատիվությունը), մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես): Կայքերի դիտարկումն իրականացվել է 152 չափորոշիչով, որոնցից 131-ը բովանդակային են, իսկ 21-ը՝ տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա և հատուկ մշակված բանաձևերով հաշվարկվել են տեղեկությունների քանակական և որակական գործակիցները, որից հետո՝ հիմնական ցուցանիշը՝ տեղեկատվական թափանցիկության գործակիցը։ Դրա նվազման կարգով էլ ձևավորվել է պետական կառույցների կայքերի վարկանիշային աղյուսակը:

 Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել են 51 պետական մարմինների կայքեր, որոնք պայմանականորեն բաժանվել են երեք խմբի: Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների, գերատեսչությունների 34 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ»  միասնական ցանցում (մարզպետարանների կայքեր): Երրորդում՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքերը:

 Երեք փուլից բաղկացած հետազոտության վերջնական արդյունքներով ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների, գերատեսչությունների 34 կայքերից ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պաշտոնական կայքը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ 96,7% թափանցիկությամբ (2012թ. մոնիտորինգի 1-ին փուլի տվյալներով զբաղեցրել է 26-րդ տեղը 35-ից, 2-րդ փուլի արդյունքներով 3-րդն էր 34-ից, իսկ ըստ 2013թ. նախնական մոնիտորինգի տվյալների՝ 2-րդն էր 34-ից): Այսպես, լավագույն հնգյակն ունի հետևյալ դասավորությունը՝

  1. ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն
  2. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն՝ 96,2%
  3. ՀՀ արդարադատության նախարարություն՝ 88,9%
  4. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 77,6%
  5. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ՝ 77,1%