ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արևելյան գործընկերության շրջանակներում hանդիպում Պրաhայում

2013-11-18

    

Ս/թ նոյեմբերի 13-14-ը Պրահա քաղաքում կայացավ Արևելյան գործընկերության շրջանակներում Չեխիայի և Ադրբեջանի կողմից համատեղ կազմակերպված Միգրացիայի և ապաստանի հարցերով 5-րդ պանելի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 20 պետություններից ժամանած մասնագետներ, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի, ՄԱԿ ՓԳՀ-ի և Փախստականների հարցերով դանիական խորհրդի ներկայացուցիչներ: ՀՀ-ից հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Պետրոսյանը, ով նոյեմբերի 13-ին հանդես եկավ ելույթով՝ “Փախստականների ինտեգրումը Հայաստանում” թեմայով:

 Հանդիպման առաջին օրը նվիրված էր “Միգրանտների և փախստականների ինտեգրումը” թեմային, իսկ երկրորդ օրը խոսվեց ներքին տեղահանված անձանց իրավունքների մասին: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ օրերին հնչեցին բազմաթիվ ելույթներ, որոնց շուրջ ծավալվեցին ակտիվ քննարկումներ: Նիստի ավարտին կազմակերպիչները ներկայացրին Արևելյան գործընկերության Միգրացիայի և ապաստանի հարցերով պանելի շրջանակներում 2014թ. իրականացվելիք աշխատանքային ծրագիրը: