ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական այց Ստոկհոլմ

2013-11-18

    

 Ս/թ նոյեմբերի 12-14-ը ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը, ապաստանի հարցերի բաժնի առաջատար մասնագետ Ելենա Յաշչյանը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Մինաս Արաբյանը և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) իրավական հարցերի բաժնի աշխատակից Սուսաննա Գրիգորյանը Ստոկհոլմում մասնակցեցին “Ապաստանի տրամադրման ընթացակարգերը Շվեդիայում” թեմայով ուսումնական դասընթացին:

 Դասընթացը կազմակերպվել էր ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող “Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն” ծրագրի շրջանակներում:

 Մասնակիցները ծանոթացան Շվեդիայի միգրացիոն ծառայության գործառույթներին, ապաստան հայցողների հետ հարցազրույցի անցկացման, որոշման ընդունման առանձնահատկություններին, ապաստանի տրամադրման գործընթացում ազգային անվտանգության մարմինների դերակատարությանը, ինչպես նաև Կարմիր Խաչի և ՄԱԿ ՓԳՀ-ի Շվեդիայի գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքներին: