ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պաշտոնական կայքէջի շնորհանդեսը

2011-08-01

Ս/թ հուլիսի 29-ին «Հենարան» մամլո ակումբում տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության  վեբկայքի  (www.smsmta.am) շնորհանդեսը: Նշված կայքէջում հարուստ տեղեկատվություն է զետեղված միգրացիայի և ապաստանի ոլորտում ընդունված ազգային օրենսդրության և միջազգային իրավապայմանագրային դաշտի վերաբերյալ:

Միգրացիոն վիճակագրության ենթաբաժինը հնարավորություն է ընձեռում ստանալ մշտապես թարմացվող և ճշգրիտ միգրացիոն վիճակագրական տվյալներ և ավելի ճիշտ գնահատել միգրացիոն իրավիճակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փախստականները նույնպես միգրացիոն մեծ հոսք են կազմում, օգտակար տեղեկատվություն է ամփոփված նաև 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց առնչվող ենթաբաժնում:

«Հրապարակումներ» բաժնում բացի մամուլի հրապարակումներից, ելույթներից և տեսանյութերից, կտեղադրվեն միգրացիոն խնդիրների վերաբերյալ կատարված հետազոտությունները, տպագրված գրքերն և այլ հրապարակումներ, որոնք օգտակար կլինեն խնդրով զբաղվող հետազոտողների, մասնագետների, լրագրողների և բոլոր հետաքրքրվողների համար:

«Հետադարձ կապ»-ի միջոցով կայքէջի այցելուները կարող են իրենց հուզող լրացուցիչ հարցերի վերաբերյալ դիմել Ծառայության մասնագետներին: (http://www.panarmenian.net/arm/news/75159/, http://www.mediamax.am/am/news/society/1932/, http://pcnews.am/armenia/it/websites/2525-mig.html)