ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսուցողական այց Մադրիդ

2013-10-31

    

Ս/թ հոկտեմբերի 28-30-ը ՄԱԿ ՓԳՀ-ի Իսպանիայի և Հայաստանի գրասենյակների կողմից կազմակերպվել էր ուսուցողական այցելություն Մադրիդ քաղաք (թեման՝ «Ապաքաղաքացիություն»): Այցելության նպատակն էր հայաստանյան գործընկերներին ընդհանուր պատկերացում և ձևաչափ տրամադրել ապաքաղաքացիության բնագավառում Իսպանիայի ունեցած փորձի վերաբերյալ,  որը  ներառում էր իսպանական ազգային օրենսդրությունը և նրա կիրառման ընդհանուր սկզբունքները:

 Հանդիպմանը ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունից մասնակցում էր աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Պետրոսյանը: Հայկական պատվիրակության կազմում էին նաև ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, ՀՀ ոստիկանության երկու և ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության մեկ պաշտոնյա:

 Կազմակերպվեցին այցելություններ Իսպանիայի ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակ, Արտաքին գործերի, Ներքին գործերի, Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր տեղավորման կենտրոն և վերջիններիս հարցերով զբաղվող Իսպանիայի ամենամեծ հասարակական կազմակերպության գրասենյակ: