ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Վերադարձի և վերաինտեգրման հարցերին նվիրված դասընթաց Թուրինում

2013-11-04

    

Ս.թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը  ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը մասնակցեց Աշխատանքի միջազգային կազմակերպության թրեյնինգ կենտրոնի (ILO-ITC) և Ֆլորենցիայի Եվրոպական համալսարան ինստիտուտ (EUI) կողմից համատեղ կազմակերպված վերադարձող միգրանտների սոցիալական և մասնագիտական վերաինտեգրման վերաբերյալ դասընթացին Թուրինում (Իտալիա):

 Դասընթացի ընթացքում քննարկվեցին վերադարձող միգրանտների սահմանումներն ու մոտեցումները, վերադարձի և վերաինտեգրման ոլորտում ներկայիս քաղաքականությունները և առաջնահերթությունները, վերադարձի վրա ազդող գործոնները, վերաինտեգրման ինդիկատորները, սոցիալական երաշխիքների փոխանցման ազդեցությունը վերադարձի և վերաինտեգրման վրա և ոլորտին առնչվող այլ հարցեր:

 Նաև ներկայացվեցին և քննարկվեցին «Միգրանտների իրենց ծագման երկրներում վերաինտեգրման  վերաբերյալ միջտարածաշրջանային տեղեկատվական համակարգ» (CRIS) ծրագրի շրջանակում Հայաստանում, Մալիում և Թունիսում 2012թ.-ի ընթացքում իրականացված հետազոտության դաշտային աշխատանքների արդյունքները: