ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը

2013-10-25

    

 Ս/թ հոկտեմբերի 25-ին «Անի» հյուրանոցի «Գառնի» սրահում կայացավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ինչպես պետական մարմինների, այնպես էլ միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ:

 Բացման խոսքով հանդես եկավ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը: ՄԱԿ ՓԳՀ փորձագետ Դավիթ Թումասյանը ներկայացրեց միգրացիան կանոնակարգող ՀՀ միգրացիոն օրենսդրության` ԵՄ-ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության բացերի և դրանց լուծման միջոցառումների ծրագրի նախագիծը, իսկ ԵԱՀԿ փորձագետ Արմեն Խուդավերդյանն անդրադարձավ օտարերկրացիների` ՀՀ կացության կարգավիճակի ու վիզայի ժամկետների խախտման վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան լիազոր պետական մարմինների միջև համապատասխան տեղեկատվական ցանցերով փոխանակելու խնդիրներին: Այնուհետև իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացրին իրենց մասով ԳԾ-ով 2013թ. ավարտվող գործողությունների ընթացքը: