ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական դասընթաց սահմանապահների համար

2013-10-24

    

Ս/թ հոկտեմբերի 23-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ ուսումնական դասընթաց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային անցման կետի աշխատակիցների համար:   Դասընթացը կազմակերպել էին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում:

 Դասընթացին մասնակցեցին Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային անցման կետի 25 աշխատակիցներ, որոնք համալրեցին իրենց գիտելիքները ՀՀ-ում ապաստան հայցողների և փախստականների խնդիրները կարգավորող միջազգային իրավական դաշտի, ազգային օրենսդրության և սահմանային անցման կետերում միգրացիոն խառը հոսքերի կառավարման ոլորտում:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_9st3jagcqkqtu3vkg73uq7ruf4, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0