ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Շրջանառու և աշխատանքային միգրացիա թեմաներով սեմինար Թբիլիսիում

2013-10-14

    

 Ս/թ հոկտեմբերի 9-ից 11-ը Թբիլիսիում տեղի ունեցավ պրահյան գործընթացի պիլոտային նախագիծ 3-ի շրջանառու միգրացիայի վերաբերյալ երրորդ փորձագիտական մակարդակի սեմինարը և ազգային կոնտակտ անձանց 1-ին հանդիպումը: Այս երկու միջոցառումներին Հայաստանից մասնակցում էր ՄՊԾ միգրացիոն քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ Էդգար Խաչատրյանը:

 Երրորդ փորձագիտական մակարդակի սեմինարին ներկայացվեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը, Վրաստանի և Շվեդիայի փորձը նշյալ ոլորտում, համեմատական վերլուծություն կատարվեց ETF-ի (European Training Foundation) կողմից Հայաստանում, Վրաստանում և Մարոկոյում անցկացված միգրացիոն հետազոտության արդյունքների հիման վրա, կարևորվեց միգրանտների կարողությունների և որակավորումների ճանաչումը:

 Ազգային կոնտակտ անձանց 1-ին հանդիպումը նվիրված էր աշխատանքային միգրացիայի ոլորտում պրահյան գործընթացի երկրների միջև համագործակցության խթանմանը: Այս համատեքստում մասնակից երկրների ներկայացուցիչներն անդրադարձան վերջին շրջանում իրականացված և ապագայում նախատեսվող ազգային քաղաքականության փոփոխություններին: Քննության առնվեցին նաև նախամեկնման իրազեկմանը, աշխատանքային հնարավորությունների համընկնմանը, աշխատանքային միգրացիայի տնտեսական ասպեկտին վերաբերող հարցեր, խոսվեց աշխատանքային միգրացիայի կարգավորման գործում առկա մոտեցումների, մարտահրավերների և հնարավոր լուծումների մասին, ներկայացվեցին աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնակից որոշ երկրների՝ այդ թվում Հայաստանի, կողմից կնքված երկկողմ և բազմակողմ համաձայնագրերը: