ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Լեհական պատվիրակության այցը ՄՊԾ

2013-10-07

    

Ս/թ հոկտեմբերի 7-ին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության կողմից Եվրոպական միության օժանդակությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում Լեհական պատվիրակությունը փորձի փոխանակման նպատակով այցելեց Միգրացիոն պետական ծառայություն:

Լեհաստանից ժամանած պաշտոնյաներից կազմված պատվիրակությանն ընդունեց ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը, որից հետո պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ՄՊԾ աշխատակազմի ղեկավար Համբարձում Աբրահամյանի և արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանի հետ:

Հանդիպման ընթացքում ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանն անդրադարձ կատարեց ՀՀ միգրացիոն իրավիճակին, բնագավառում առկա խնդիրներին և մարտահրավերներին և Հայաստանում վարվող միգրացիայի պետական քաղաքականությանն ու ինստիտուցիոնալ համակարգին: 

Իրենց հերթին` աշխատակազմի ղեկավար Համբարձում Աբրահամյանը խոսեց աշխատանքային էմիգրացիայի և իմիգրացիայի մասին` ներկայացնելով դրանց ծավալներն ու աշխարհագրությունը, իսկ Հայկանուշ Չոբանյանն անդրադարձավ միգրացիայի ոլորտում միջազգային համագործակցությանը` բազմակողմ և երկկողմ հարթակներում:

Հյուրերը տեղեկացրին, որ գալիք տարվա հունվարից Լեհաստանում ուժի մեջ կմտնի հայաստանյան աշխատուժի ներգրավման դյուրին ռեժիմ: