ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Միգրացիա և զարգացում» հարցերով ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպում Նյու Յորքում

2013-10-08

    

Ս/թ. հոկտեմբերի 3-4-ը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  68-րդ  նստաշրջանի  շրջանակներում կայացավ   միգրացիայի և զարգացման հարցերով  բարձր մակարդակի հանդիպում: Այս ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2006թ-ին Նյու Յորքում,  այնուհետև  դրանք  վերափոխվել  են  համաշխարհային  համաժողովների:

 Միգրացիայի  հարցերով բարձր մակարդակի  հանդիպմանը   մասնակցում էր   ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա հանդես  եկավ  ելույթներով  լիագումար նիստի  ընթացքում  և 2-րդ  թեմատիկ կլոր-սեղան  քննարկման ժամանակ (ելույթների  տեքստերին  կարելի է ծանոթանալ կայքի «Հրապարակումներ» մենյուի «Ելույթներ» ենթամենյուում):