ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիայի և զարգացման համաշխարհային ֆորումի երկրորդ թեմատիկ հանդիպումը

2013-09-13

Ս/թ սեպտեմբերի 11-ին Ժնև քաղաքում տեղի է ունեցել  Միգրացիայի և զարգացման համաշխարհային ֆորումի «Աշխատանքային միգրացիա և սփյուռք. աշխատանքային շուկայի փոխլրացչության և տնտեսական զարգացման արդյունքների բարելավում» անվանումը կրող երկրորդ թեմատիկ հանդիպումը: Ֆորումին  Հայաստանից մասնակցել է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մարիա Ալլահվերդյանը: 

Ֆորումի ընթացքում ներկայացվեց նաև միգրացիայի նոր նախաձեռնությունը «Միգրացիայի և զարգազման հարցերով գլոբալ գիտելիքների գործընկերություն» (KNOMAD) խորագրով, որի նախաձեռնողներն էին՝ Համաշխարհային Բանկը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը: