ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայկական պատվիրակության այցը Իսպանիա

2013-09-30

    

 Ս/թ սեպտեմբերի 24-29-ը «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը ԵԱՀԿ  երևանյան  գրասենյակի հետ համատեղ «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ուսումնական այց Իսպանիա, որի նպատակն էր ուսումնասիրել այդ երկրում միգրանտների ինտեգրման և վերաինտեգրման ոլորտում եղած փորձը: 

 Այցելության ընթացքում հայկական պատվիրակության անդամները հանդիպումներ  ունեցան Իսպանիայի միգրացիոն հարցերով զբաղվող ինչպես պետական, այնպես  էլ միջազգային և հասարակական կազմակերպությունների  հետ:

 Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ տարածքային կառավարման,  աշխատանքի  և  սոցիալական հարցերի  նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես  նաև  միգրացիոն ոլորտում  աշխատող  փորձագետներ;  Միգրացիոն պետական ծառայությունը ներկայացնում  էին  ծառայության պետի տեղակալ  Իրինա Դավթյանը  և  ծառայության  աշխատակազմի  ղեկավար  Համբարձում Աբրահամյանը: