ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄՊԾ-ի հաշվետվությունը Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի նիստում

2013-09-25

   Սույն թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հ.Հակոբյանի նախագահությամբ: ՄՊԾ պետ պարոն Գ.Եգանյանը ներկայացրեց հաշվետվություն` Սիրայից ժամանած ապաստան հայցողների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես` մինչև 2013թ. դեկտեմբերը ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով ՄՊԾ է դիմել 522 սիրիացի /205 ընտանիք/, 2013թ. հունվարից առ այսօր` 262-ը /99 ընտանիք/, փախստականի կարգավիճակից հրաժարվել է 137-ը: Կացարանով ապահովվել է 136-ը, այդ թվում` <<Հատուկ կացարան>> ՊՈԱԿ-ում` 38-ը, ծառայության ենթակայության տակ գտնվող հանրակացարաններում` 19-ը, իսկ Դարբնիկում գտնվող սոցիալական տանը` 42-ը: Բացի այդ, առանձին անհատ-բարեգործներ հոգ են տարել կացարանով ապահովելու 37-ին:

   Հաշվետվությունը ընդունվեց ի գիտություն, ինչպես նաև տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: