ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական դասընթաց միգրացիոն պրոֆիլիների մշակման նպատակով

2013-09-12

    

Լեհաստանի և Ավստրիայի ներքին գործերի նախարարությունների և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMDP)  կողմից ս.թ. սեպտեմբերի 9-11  Վիեննայում, Ավստրիա, ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայականուշ Չոբանյանը մասնակցեց Պրահյան գործընթացի  թիրախային նախաձեռնության շրջանակներում կազմակերպված առաջին ուսումնական դասընթացին, որի նպատակն էր միգրացիոն համառոտ (light) պրոֆիլի մշակման աշխատանքների քննարկումը և ընտրված թեմատիկ ոլորտների վերաբերյալ մասնակից երկրների միջև տեղեկատվության փոխանակումը:

2009թ.-ի ապրիլին Պրահայում ստորագրված “Միգրացիոն գործընկերության կառուցում" համատեղ հռչակագրի շրջանակներում 2010-2011թթ. ընթացքում մշակվեցին մասնակից երկրների միգրացիոն ընդլայնված պրոֆիլները: Հայաստանի պրոֆիլը հրապարակվել է 2011թ.-ին:

2011թ.-ի Պոզնանում Պրահյան գործընթացի նախարարական երկրորդ համաժողովին հաստատվեց Պրահյան գործընթացի Թիրախային նախաձեռնությունը, որի շրջանակներում էլ հավանության արժանացավ 2012-2016թթ. գործողության ծրագիրը (ԳԾ): ԳԾ-ի շրջանակներում նախատեսվում է մշակել Միգրացիոն պրոֆիլների արդեն համառոտ տարբերակը: Այդպիսի պրոֆիլ մշակվել է Գերմանիայի կողմից:

Հայաստանում միգրացիոն համառոտ պրոֆիլի աշխատանքների կազմակերպմանը, այսինքն պահանջվող նյութերի հավաքագրման կմասնակցեն բոլոր շահագրգիռ պետական կառույցները, իսկ գործընթացը համակարգելու է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը: