ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան նորանշանակ ներկայացուցչի այցը ՄՊԾ

2013-09-19

    

 Ս/թ սեպտեմբերի 19-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն այցելեց ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան նորանշանակ ներկայացուցիչ Խրիստոֆ Բիերվիրֆը: ՄՊԾ պետի հետ հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ տարիներ ի վեր կողմերի միջև ձևավորվել է համագործակցության բարձր մակարդակ, ինչը մեծապես նպաստում է Հայաստանում ապաստանի տրամադրման համակարգի կայացմանը և նրա արդյունավետ գործունեության ապահովմանը:

 Հատուկ ուշադրություն դարձվեց 2014թ. ընթացքում համագործակցության շրջանակներում իրականացվելիք ծրագրերին, որոնք ուղղված են ՄՊԾ և նրան ենթակա հիմնարկների կարողությունների հզորացմանը: Պարոն Բիերվիրֆը պատրաստակամություն հայտնեց շարունակելու իր գրասենյակի կողմից փախստականների հիմնախնդիրների լուծման նպատակով տրամադրվող աջակցությունը: