Ս/թ սեպտեմբերի 11-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն այցելեց Լեհաստանի սահմանային ծառայության աշխատանքային պատվիրակությունը:
ՄՊԾ պետի, ապա նաև ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ զրույցի ժամանակ ներկայացվեցին ՄՊԾ կողմից իրականացվող գործառույթները: Հատուկ ուշադրության արժանացավ և մանրամասն քննության առնվեց ԵՄ-ի հետ կնքվող համաձայնագրի շրջանակներում արդյունավետ համագործակցություն հաստատելու հարցը:
Լեհական կողմը տեղեկացրեց, որ Լեհաստանի օրենսդրությունում առաջիկա կատարվելիք փոփոխության արդյունքում ՀՀ քաղաքացիների համար կսահմանվի աշխատանքային շուկայից օգտվելու դյուրացված մեխանիզմ: