ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Թվինինգ ծրագրի չորրորդ ղեկավար խորհրդի նիստը

2013-08-13

    

 Ս/թ օգոստոսի 13-ին Միգրացիոն պետական ծառայությունում կայացավ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը` հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» ղեկավար խորհրդի չորրորդ նիստը: Հանդիպմանը մասնակցում էին  ծրագրի ղեկավարները՝ Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը, Շվեդական միգրացիոն ծառայությունից պրն. Լարսոնը, տեղական Թվինինգ խորհրդատու պրն. Ֆյելստրոմը, ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ներկայացուցիչները: Խորհրդի անդամները քննարկեցին Թվինինգ ծրագրի առաջընթացը և հաստատեցին 5-րդ եռամսյակի պլանը: Կողմերը հաստատեցին և ստորագրեցին չորրորդ եռամսյակային հաշվետվությունը: