ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ի հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկումն ուշադրության կենտրոնում

2013-08-12

    

 Ս/թ օգոստոսի 9-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դահլիճում տեղի ունեցավ ԵՄ-ի հետ վերջերս ստորագրված ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման գործնական ասպեկտներին նվիրված հերթական՝ 2-րդ հանդիպումը: Նախատեսված է կազմակերպել 3 հանդիպումներ, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ քննարկվում են ռեադմիսիոն համաձայնագրի առանձին դրույթների և հոդվածների կիրարկման մանրամասներ:

 Հանդիպումներին մասնակցում են ՏԿՆ ՄՊԾ-ի (որպես ռեադմիսիոն համաձայնագրի իրավասու մարմին), ՀՀ ԱԳՆ, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱԱԾ սահմանապահ վերահսկողության աշխատակիցները: Սույն միջոցառումը հնարավոր է եղել իրականացնել Միգրացիայի միջազգային կազմակերպության շնորհիվ: Աշխատանքային քննարկումների արդյունքում նախատեսվում է, որ մասնակիցներին կտրամադրվեն ուսուցողական բնույթի նյութեր: