ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը

2013-08-05

    

2013թ. օգոստոսի 2-ին «Անի» հյուրանոցի «Դվին» սրահում կայացավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ինչպես պետական մարմինների, այնպես էլ միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ:

 Նիստի օրակարգը բավականաչափ հագեցած էր: Բացման խոսքով, ինչպես նաև Գործողությունների ծրագրով 2013թ. իրականացված կարորագույն քայլերի մասին ելույթով հանդես եկավ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը: ԵԱՀԿ փորձագետ Արմեն Խուդավերդյանը ներկայացրեց ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների  վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների համակարգի ներդրման մշակման արդյունքները, ՄՊԾ արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը` Հայաստանի միգրացիոն պրոֆիլի մշակման աշխատանքների կազմակերպման հնարավորությունները, իսկ ԵՄ խորհրդատվական խմբի միգրացիոն հարցերով խորհրդատու Էլեոնորա Վերխերը` ապաստան հայցողների բնակության համար նախատեսված կենտրոնների` ԵՄ անդամ առանձին երկրների փորձի ուսումնասիրությունը: ՄՊԾ միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Համբարձում Աբրահամյանը և ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանն անդրադարձան ՀՀ առանձին օրենքներում և որոշումներում փոփոխությունների և լրացումների կատարման անհրաժեշտության հարցերին: