ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Թվինինգ ծրագրի սեմինար ԵՄ օրենսդրական կառույցների և ընթացակարգերի վերաբերյալ

2013-07-30

    

Ս/թ հուլիսի 30-ին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունում տեղի ունեցավ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագիր սեմինարը, որը վերաբերում էր ԵՄ օրենսդրական կառույցներին և ընթացակարգերին:

 

Սեմինարը ծրագրի 1.3 գործողության մասն է, որի նպատակն է ներկայացնել միգրացիայի և ապաստանի ոլորտներում ԵՄ օրենսդրության մշակման մշտադիտարկման մեխանիզմ Միգրացիոն պետական ծառայությունում: Սեմինարի ընդհանուր նպատակը ԵՄ օրենսդրական կառույցների և ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն տալն է, որը օգնում է հասկանալ ԵՄ իրավական համակարգը: