ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համագործակցությունը Հոլանդիայի հետ խորանում է

2013-07-04

 «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը` հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում ս/թ հուլիսի 1-ից 3-ը կայացավ երկրորդ ուսումնական այցը Նիդերլանդներ, որին մասնակցում էին ՀՀ ազգային  անվտանգության ծառայության վարչության պետի տեղակալ Եսայի Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիազների վարչության պետի տեղակալ Հրաչյա Եգանյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Համբարձում Աբրահամյանը,  արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Մարիա Ալլահվերդյանը, ինչպես նաև Թվինինգ ծրագրի ղեկավար Լարս-Էրիկ Ֆջելստրոմը և ծրագրի թարգմանիչ Անուշ Պողոսյանը:

Հայաստանյան պատվիրակության համար ուշագրավ ներկայացումներով հանդես եկան Նիդերլանդներում միգրացիայի կառավարման գործառույթներ ունեցող տարբեր մարմինների` մասնավորապես Անվտանգության և արդարադատության նախարարության  միգրացիոն քաղաքականության վարչության, Հայրենադարձության և մեկնման ծառայության և Ներգաղթի և քաղաքացիութան ծառայության մասնագետները: Ծավալվեցին աշխույժ քննարկումներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց էլեկտրոնային ճանապարհով ստանալ լրացուցիչ անհրաժեշտ փաստաթղթեր: Պատվիրակությունը ծանոթացավ օտարերկրացիների կալանավայրի, ինչպես նաև կամավոր վերադարձողների ժամանակավոր պահման կենտրոնի պայմաններին: