ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Որակի նախաձեռնություն» ծրագրի իրականացման խորհրդի առաջին նիստը

2013-06-28

    

 Ս/թ հունիսի 28-ին Միգրացիոն պետական ծառայությունում (ՄՊԾ) կայացավ 2013թ.-ի ապրիլ ամսից ապաստանի ընթացակարգի ոլորտում իրականացվող «Ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում» ծրագրի իրականացման խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ քննարկվեցին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները և ներկայացվեցին հետագա քայլերը:  Նիստին մասնակցում էին ՄՊԾ պետ պրն. Գագիկ Եգանյանը, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչության իրավաբանական բաժնի նորանշանակ ղեկավար տկն. Քեյթ Փուլերը, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ և ՄՊԾ աշխատակիցներ:

 Երկամյա ծրագիրն իրականացվում է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: