ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ապաստանի հարցերով սեմինար Երևանում

2013-06-20

    

Ս/թ հունիսի 18-19-ը ապաստանի հարցերով եվրոպական ուսումնական ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ սեմինար «Ներառում միջազգային պաշտպանության մեջ» թեմայով: Ուսումնական ծրագիրը կազմված էր երկու հիմնական մասերից՝ էլեկտրոնային ինքնուրույն ուսուցումից և «Դեմ առ դեմ» եզրափակիչ սեմինարից:

 էլեկտրոնային ինքնուրույն ուսուցումը սկսվել էր դեռ մեկ ամիս առաջ և ներառում էր այնպիսի հարցեր, ինչպիսին են հիմնական հասկացությունների սահմանումները, տեսական ասպեկտները, առանձին դեպքերի քննարկումները, գործնական օրինակները: «Դեմ առ դեմ» սեմինարի ժամանակ քննարկվեցին լրացուցիչ պաշտպանության մասին դրույթները, ապաստանի տրամադրման հիմքերը 1951թ. ժնևյան կոնվենցիայի և Որակավորման եվրոպական հրահանգի տեսանկյունից և այլ հարցեր: Սեմինարի ընթացքում կազմակերպվեցին նաև թիմային աշխատանքային խմբեր:

Սեմինարին մասնակցում էին Միգրացիոն պետական ծառայության, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև Հայկական կարմիր խաչի աշխատակիցներ: