ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Սանկտ Պետերբուրգում կայացավ ՄԻՐՊԱԼ ցանցի 4-րդ կոնֆերանսը

2013-06-15

Ս/թ հունիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ ՄԻՐՊԱԼ ցանցի շրջանակներում կազմակերպվող 4-րդ կոնֆերանսը «Աշխատանքային միգրացիա` միգրանտների սոցիալական և տնտեսական ինտեգրման հարցերը» թեմայով:

 Կոնֆերանսին մասնակցում էին ՄԻՐՊԱԼ ցանցին անդամակցող ԱՊՀ մասնակից 9 պետությունների միգրացիոն խնդիրներով զբաղվող պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ  վերջին մեկ տարվա ընթացքում  ՄԻՐՊԱԼ-ին անդամակցող  երկրներում  միգրացիայի  ոլորտում տեղի ունեցած կարևոր  իրադարձությունների, ինչպես նաև միգրանտների սոցիալական և տնտեսական  ինտեգրման հետ կապված  հարցերի վերաբերյալ: Քննարկվեցին նաև ՄԻՐՊԱԼ ցանցի  ընդլայնման և աշխատանքների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր:

 Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էր և ելույթով հանդես եկավ Ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը: