ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կիևում իր աշխատանքները սկսեց հակաթրաֆիքինգային բարձր մակարդակի համաժողովը

2013-06-10

Ս/թ հունիսի 10-11-ը Կիևում ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Ուկրաինայի կողմից կազմակերպվել է բարձր մակարդակի համաժողով «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ԵԱՀԿ դերի ամրապնդումը» թեմայով: Այն նպատակ ունի ուսումնասիրել ԵԱՀԿ պարտավորությունների կիրառման ներկայիս մակարդակը վերոնշյալ ոլորտում, նույնականացնել լավագույն փորձը և բացերը մի շարք թեմատիկ ոլորտներում, ինչպես նաև քննության առնել վերսկսված և խորը քաղաքական պարտավորություններ:

 Հայաստանից հանդիպմանը մասնակցում է և ելույթով հանդես կգա ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը: Կոնֆերանսի արդյունքներով նախատեսվում է ընդունել առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն ԵԱՀԿ համապատասխան որոշումներում՝ ուղղված մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության ամրապնդմանը:

  Ավելին տե՛ս՝ http://www.osce.org/cio/102521 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_426airoigu5n3hnnssobri44d6, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0