ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի հերթական նիստը

2013-06-06

Այսօր Տրոիցկ քաղաքում տեղի է ունենում ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի հերթական`13-րդ նիստը: Նիստին մասնակցում է նաև ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

 Նիստի  օրակարգում  ընդգրկված  են  ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն իրավիճակի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի, աշխատանքային  միգրացիայի հարցերով երկկողմ համաձայնագրերի նախապատրաստման, միգրացիոն մարմիններում օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումների ստեղծման, ստորագրված ռեադմիսիոն համաձայնագրերի իրականացման և այլ հարցեր: