ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Նյույորքյան բարձր մակարդակի հանդիպմանն ընդառաջ

2013-06-05

 Այսօր Մոսկվայում իր աշխատանքն է սկսում Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից  կազմակերպված «Աշխատանքային միգրացիան որպես զարգացման գործոն ԱՊՀ տարածաշրջանում» կոնֆերանսը: Միջոցառման նպատակն է քննարկել և համաձայնեցնել ԱՊՀ անդամ-պետությունների դիրքորոշումները միգրացիոն հարցերի  վերաբերյալ` միգրացիայի և զարգացման հարցերով 2013թ. աշնանը կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի բարձր մակարդակի երկխոսությանն ընդառաջ:

 Կոնֆերանսին մասնակցում են ԱՊՀ անդամ-պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարները, ինչպես նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավար Ուիլիամ Լեյսի Սվինգը: Կոնֆերանսին ելույթով հանդես կգա ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը: