ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Քաթարցի պաշտոնյաների այցը ՄՊԾ

2013-05-31

    

 Ս/թ մայիսի 31-ին ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանն ընդունեց Քաթարից ժամանած պաշտոնյաներից կազմված պատվիրակությանը, որի կազմում էին Ներքին գործերի և Աշխատանքի նախարարություններից երկուական ներկայացուցիչներ:  

 Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց աշխատանքային միգրացիայի ոլորտում դեռևս 2011թ. սկսված հայ-քաթարական համագործակցությանը, որի արդյունքում նախաստորագրվել էր պայմանագրի տեքստը: Քննարկվեցին այդ պայմանագրի ստորագրմանը, ինչպես նաև բժշկական առանձին մասնագիտությունների գծով ՀՀ քաղաքացիներին աշխատանքային պայմանագրով Քաթար գործուղելուն վերաբերող հարցեր և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ: Հյուրերն արտահայտեցին իրենց հետաքրքրվածությունը հավաքագրելու հայ մասնագետներին Քաթարի տնտեսության մի շարք այլ ոլորտներում աշխատելու նպատակով:

 Քաթարի պետությունը գրավիչ պայմաններ է առաջարկում օտարերկրյա աշխատուժի համար և պատահական չէ, որ տարբեր երկրներից մարդիկ գործուղվում են այնտեղ աշխատելու: