Ս/թ հունիսի 22-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հանդիպեց Նիդերլանդների Թագավորության ներքին գործերի նախարարության հայրենադարձության և վերադարձի ծառայության տնօրենների խորհրդի խորհրդական Յուրի Շուտեի և Նիդերլանդների Թագավորության արդարադատության նախարարության հայրենադարձության և վերադարձի ծառայության ծրագրի ղեկավար Ռուբեն Լաուրջսենսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Նիդերլանդներից Հայաստան վերադարձած քաղաքացիների վերաինտեգրման ծրագրի» արդյունքները: Հոլանդական կողմը կողմը գոհունակություն հայտնեց ծրագրի ընթացքի մասին:
Քննարկվեցին դրա շարունակության, ինչպես նաև ԵՄ-ի հետ Հայաստանի կողմից առաջիկայում ստորագրվելիք «Շարժունակություն և գործընկերություն ծրագրի շրջանակներում» համագործակցելու հետ կապված հարցեր: