ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բանավեճ Կովկասի ինստիտուտում

2013-04-30

 Ս/թ ապրիլի 30-ին Կովկասի ինստիտուտում կայացավ բաց հասարակական բանավեճ «Բոլորը լքո՞ւմ են: Միգրացիան Հայաստան և Հայաստանից. առասպելներ և իրականություն» թեմայով: Հարցի շուրջ իրենց տեսակետներով հանդես եկան ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի կրտսեր գիտաշխատող Ալինա Պողոսյանը, Կովկասի ինտիտուտի հետազոտող Հրանտ Միքայելյանը: