ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ռումինացի փորձագետի այցը ՄՊԾ

2013-04-29

 «Գործընկերություն շարժունակության շուրջ» քաղաքական հռչակագրի շրջանակներում Հայաստանում սկսվել է 1-ին թիրախային նախաձեռնության իրագործումը (տե՛ս 2013-03-25 ամսաթվով նորությունը): Վերջինիս հիմնական նպատակն է օգնել Հայաստանի պետական մարմիններին վերադարձողների վերաինտեգրման արդյունավետ քաղաքականության մշակման հարցում, ինչպես նաև աջակցել վերադարձողների տարբեր կարիքներին (զբաղվածություն, առողջապահություն, աջակցություն գործարարության սկսմանը): Ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գործակալության կողմից՝ ԵՄ 8 երկրների մասնակցությամբ:    

 Ս/թ ապրիլի 29-ին ՄՊԾ այցելեց ռումինացի փորձագետ, Ռումինիայի Կառավարման և ներքին գործերի նախարարության Ներգաղթի գլխավոր տեսչության եվրոպական հարցերի և միջազգային համագործակցության վարչության պետ Օկտավիան Պրեդեսկուն: Հյուրի խնդրանքով ՄՊԾ պետ պրն. Եգանյանը ներկայացրեց միգրացիայի ոլորտում վերջին տարիներին կառավարության կողմից ընդունված հիմնական փաստաթղթերը, դրանցում վերադարձին առնչվող դրույթները, ինչպես նաև այդ հարցերում դերակատարում ունեցող մարմիններին: