ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Շվեդ փորձագետների այցը ՄՊԾ

2013-04-29

    

 Ս/թ ապրիլի 29-ին պրն. Եգանյանն ընդունեց Շվեդիայի միգրացիոն խորհրդի փորձագետներ պրն. Ուլֆ Բոհմանին և տկն. Իվոնե Բենգթսոնին, որոնք Երևանում են ԵՄ կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի՝ «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում», շրջանակներում: Պրն. Եգանյանի հետ հանդիպումից հետո փորձագետները շրջայց կատարեցին ՄՊԾ ապաստանի բաժնում և հնարավորություն ունեցան աշխատակիցների հետ քննարկելու տարաբնույթ հարցեր: Նրանք հանդիպեցին նաև ապաստանի բաժնի պետ պրն. Պետրոս Աղաբաբյանին:

 Հայաստանում եղած ժամանակ նրանք հանդիպումներ կունենան նաև ապաստանի հարցերով զբաղվող այլ շահառուների հետ (Հայ երիտասարդ իրավաբանների ասոցիացիա, Վարչական դատարան): Այս գործառույթը ծրագրի երկրորդ բաղադրիչի մաս է, որը նպատակ ունի բարելավելու միգրացիայի հարցերով զբաղվող կառույցների հետ համագործակցությունը: Այն կավարտվի մեկուկեսօրյա սեմինարով, որին կմասնակցեն տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Սեմինարը տեղի կունենան ս/թ մայիսի 2-3-ին և կվերաբերի ԵՄ-ում ապաստանի ընթացակարգերին:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_asoo0lrafkjk4r2k97q2vp28p7, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0