ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական այց Նիդերլանդներ

2013-04-22

    

 Ս/թ ապրիլի 15-19-ը Նիդերլանդներում Պրահյան գործընթացի 4-րդ փորձնական ծրագրի շրջանակներում անցկացվեց Նիդերլանդների անվտանգության և արդարադատության նախարարության Ներգաղթի և քաղաքացիութան ծառայության կողմից կազմակերպված դասընթաց` «Ներգաղթի և քաղաքացիութան ծառայության կառուցվածքը, լիազորությունները և աշխատանքային ընթացակարգերը», «Ուտրեխտի ուսումնական կենտրոնի դիրքորոշումը և գործունեությունը», «Ապաստանի ընդհանուր ընթացակարգը», «Հասարակական կազմակերպության դերն ու օգնությունը` ապաստան հայցողների և փախստականների հետ տարվող աշխատանքներում» թեմաներով:

 Դասընթացին մասնակցում էին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի  ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետներ Ռուզաննա Պետրոսյանը, Իրինե Հակոբյանը և առաջատար մասնագետ Գոհար Մարյանյանը:

 Վերը նշված թեմաների շուրջ քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես` ապաստանի մասին դիմում ներկայացնելը, դիմումատուի մատնահետքերը վերցնելը, «ԵՎՐՈԴԱԿ» բազայով անձի իդենտիֆիկացումը, նախնական և հիմնական հարցազրույցների կազմակերպումը, ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը, դատական կարգով մերժման որոշումը բողոքարկելը, «Ծագման երկրի մասին տեղեկատվության» ստացման անհրաժեշտությունը և դրա դերը` որոշումը կայացնելու փուլում: