ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄՄԿ Նիդեռլանդների առաքելության ղեկավարի այցը ՄՊԾ

2013-04-25

Ս/թ ապրիլի 25-ին ՄՊԾ պետ Գ. Եգանյանն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Նիդեռլանդների առաքելության ղեկավար պրն. Մարտին Անդրեաս Վիսին: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին հարցեր, որոնք վերաբերում էին Հայաստանից միգրացիոն հոսքերին դեպի ԵՄ, դրանց կարգավորման վերաբերյալ գործող կանոնակարգերին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Անդրադարձ եղավ նաև Հայաստան-ԵՄ 2011թ. ստորագրված «Շարժունակության շուրջ գործընկերության» քաղաքական հռչակագրի գերակայություններին և միգրացիոն բնույթի այլ հարցերին:  Պրն. Վիսը տեղեկացրեց, որ մի շարք վերադարձի ծրագրեր են իրականացվում մասնավորապես առողջապահության ոլորտում:

 Պատասխանելով հյուրի հարցերին՝ պրն. Եգանյանն առաջարկեց նոր նախագծեր և մտահաղացումներ իրականացնել Հայաստանում՝ փաստելով հայ-հոլանադական սերտ համագործակցությունը միգրացիայի ոլորտում: