ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

GIZ-ի հետ համագործակցությունը շարունակվում է

2013-04-17

Ս.թ. ապրիլի 17-ին ՄՊԾ այցելեցին GIZ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Իրինա Կաուշը և Գերմանիայից ժամանած երկու փորձագետներ: Քննարկումներ ծավալվեցին վերջերս մեկնարկած Թիրախային նախաձեռնության ծրագրի 3-րդ բաղադրիչի իրականացման հետ կապված հարցերի շուրջ: Այդ բաղադրիչով նախատեսված աշխատանքները իրականացվելու են GIZ-ի կողմից: Դրանք վերաբերվում են միգրացիայի և զարգացման համատեքստում կոնկրետ գործողությունների իրականացմանը (ցիրկուլյար միգրացիա, սփյուռքում ապրող մասնագետների վերադարձի խրախուսում, տրանսֆերտների օգտագործումը տնտեսության ռեալ հատվածում և այլն): Մանրամասն քննարկվեցին նաև միգրացիայի ոլորտում ՀՀ գործողությունների ազգային ծրագրի ունեցած ազդեցությունների գնահատման համակարգի ներդրման հարցերը: Գերմանացի գործընկներները պատրաստակամություն հայտնեցին կիսելու իրենց փորձառությունը այս հարցերում: