Ս/թ ապրիլի 3-ին ՄՊԾ այցելեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար պարոն Դամթյու Դեսալեյը: Հանդիպման ընթացքում ՄՊԾ ղեկավարը ներկայացրեց օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստանի դիմումների քննարկման ընթացքում ՄՊԾ-ում իրականացվելիք քայլերի ստանդարտացման խնդիրները, խոսեց փախստականների և ապաստանի ոլորտի օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության, ինչպես նաև ապաստանի վերաբերյալ եվրոպական ուսումնական ծրագրով վերապատրաստման դասընթացներին ՄՊԾ աշխատակիցների մասնակցության մասին:
ՄԱԿ ՓԳՀ-ի ղեկավարն անդրադարձավ Հայաստանում ս/թ ապրիլի 2-ից մեկնարկած «Արևելյան Եվրոպայում ապաստանի համակարգի որակի բարելավում» երկամյա ծրագրին և նշեց, որ այդ ծրագրի շրջանակներում ՄՊԾ-ին կտրամադրվի փորձագիտական աջակցություն:
ՄՊԾ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի ղեկավարները գոհունակությամբ արձանագրեցին երկկողմանի համագործակցությունը և հույս հայտնեցին, որ այն կշարունակվի: