ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը ՄՊԾ

2013-03-25

  

    Ս/թ մարտի 22-ին Միգրացիոն պետական ծառայություն  էին  այցելել   Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման  գործակալության  պաշտոնյաները` այդ գրասենյակի  գլխավոր տնօրեն պրն. Յ. Ամբերտի գլխավորությամբ: 

Հանդիպման ընթացքում  ծառայության  պետ  պրն. Գ. Եգանյանը  հյուրերին  ներկայացրեց  ծառայության  հիմնական գործառույթները, ինչպես նաև  ընթացիկ  աշխատանքների  հիմնական ուղղությունները՝ ավելի մանրամասն կանգ առնելով վերադարձող քաղաքացիների  վերաինտեգրման  խնդիրների  վրա:

 Պրն. Ամբերտը համառոտ պատմեց իրենց կառույցի մասին, այնուհետև անդրադարձավ  «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար»  ծրագրին,  նշելով  որ  ֆրանսիական  կողմը  շատ է կարևորում այս ծրագրի հաջող իրականացումը:

 Ծրագիրը սկսվել  է 2011թ.-ի հոկտեմբերին ստորագրված  «Գործընկերություն շարժունակության շուրջ» քաղաքական հռչակագրի շրջանակներում: Այն ուղղված է Հայաստան վերադարձողների  վերաինտեգրման աջակցմանը: Ծրագիրն իրականացնում են եվրոպական 8 երկրներ, բյուջեն 3 միլիոն եվրո  է, տևողությունը`36 ամիս:

 Պարոն Ամբերտը տեղեկացրեց, որ իրենք հետաքրքրված են շարունակելու ծրագրի իրականացման ընթացքում ձևավորված համագործակցությունը` այդ նպատակով  բացելով  իրենց գրասենյակի մշտական ներկայացուցչությունը Հայաստանում: