ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արևելյան գործընկերության շրջանակներում հանդիպում Թբիլիսիում

2013-03-22

  

 

 Ս/թ մարտի 20-ից 21-ը Թբիլիսիում կայացավ Արևելյան գործընկերության միգրացիայի և ապաստանի պանելի 4-րդ հանդիպումը, որին մասնակցում էին 17 երկրների և 6 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ՏԿՆ ՄՊԾ արտաքին կապերի բաժնի 1-ին կարգի մասնագետ Էդգար Խաչատրյանը:

 Հանդիպման ժամանակ ներկայացվեցին միգրացիայի և ապաստանի ոլորտում մասնակից երկրների արձանագրած վերջին զարգացումներն ազգային և տարածաշրջանային մակարդակներում, մանրամասն ուսումնասիրվեց ԵՄ վերադարձի դիրեկտիվն անդամ-պետությունների տեսանկյունից, շոշափվեցին տեղեկատվական միջոցառումների միջոցով վերադարձի խթանմանը, վերադարձ-ռեադմիսիա-վերաինտեգրում համատեքստում մարդու իրավունքների պաշտպանությանը, կամավոր վերադարձին և վերաինտեգրմանն աջակցելու խթանմանը, վերաինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության ընդգրկվածությանը, խոցելի խմբերի վերաինտեգրմանը վերաբերող թեմաներ:

 «Հայաստանի փորձն անկանոն միգրանտների ռեադմիասիայի ոլորտում» և «ՀՀ քաղաքացիների վերադարձը և վերաինտեգրումը» թեմաներով ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչը:

 Աշխատանքային հանդիպման ավարտին մասնակիցներն այցելեցին Հանրային ծառայությունների գործակալություն, որտեղ ծանոթացան գործակալության կառուցվածքին, գործառույթներին և մատուցվող ծառայություններին: