ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն հարցերով սեմինար Լոռու մարզում

2013-03-21

 Ս/թ մարտի 20-ին Միգրացիոն  պետական  ծառայությունը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի  հետ համատեղ Եվրամիության օժանդակությամբ իրականացվող  «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» և Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Հայաստանից դեպի Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի կանխարգելում` պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցով» ծրագրերի շրջանակներում անցկացրեց միգրացիոն հարցերով հերթական սեմինարը Լոռու մարզում:

Վանաձորում անցկացված սեմինարի նպատակն  էր աշխատանքային միգրացիայի ոլորտում լիազորություններ ու գործունեություն իրականացնող պետական, հասարակական և մասնավոր կազակերպություններին  իրազեկել միգրացիայի ոլորտում ՀՀ կողմից վարվող քաղաքականության առանաձնահատկություններին, նոր զարգացումներին,  ԵՄ հետ  ՀՀ  հարաբերությունների  շրջանակներում  ձևավորված  նոր իրողությունների ու համագործակցության մարտահրավերներին, անկանոն  միգրացիայի դեմ տարվող պայքարի, ՀՀ-ից միգրացիայի՝ այդ թվում աշխատանքային միգրացիայի, կանոնակարգման և կարգավորման խնդիրներին:

 Նմանատիպ իրազեկման հանդիպումներ և սեմինար-քննարկումներ արդեն կազմակերպվել են Հայաստանի ութ մարզերում: