ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի այցը ՄՊԾ

2013-03-19

Ս.թ. մարտի 18-ին ՄՊԾ այցելեց ԱՄՆ պետքարտուղարության բնակչության, փախստականների և միգրացիայի գրասենյակի տնօրենի տեղակալ տկն. Նենսի Այրիսը: Հանդիպման ընթացքում ՄՊԾ ղեկավարը ներկայացրեց Հայաստանում ապաստան հայցողների և փախստականների վերաբերյալ օրենսդրությունը և ընթացակարգերը, վիճակագրությունը և հիմնախնդիրները, մասնավորապես պայմանավորված վերջին շրջանում Սիրիայում ստեղծված իրավիճակով: Պրն. Եգանյանը նշեց Սիրիայից ապաստան հայցողների հատկապես կացարանի և աշխատանքի տեղավորման խնդիրները, ինչն առավել քան արդիական է ներկայումս: Պրն. Եգանյանը նաև բարձրացրեց Ադրբեջանից բռնագաղթած առավել կարիքավոր փախտանականների բնակարանային հիմնախնդիրը, որտեղ միջազգային դոնոր հանրության աջակցության կարիքն կա: