ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բելգիական ծրագրի շրջանակներում արձանագրվել են գոհացուցիչ արդյունքներ

2013-03-18

 Ս/թ մարտի 18-ին տեղի ունեցավ «Հայաստանից դեպի Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի կանխարգելում` պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցով» ծրագրի Ղեկավար հանձախմբի երկրորդ նիստը: Նիստին մասնակցում էր նաև Բելգիայի Թագավորության Ներքին գործերի նախարարության Իմիգրացիայի գրասենյակի պաշտոնյա Կատի Վերզելենը:

 Քննարկումն առնչվում էր Ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների կատարման ընթացքին: Գոհունակությամբ նշվեց, որ բոլոր ուղղություններով աշխատանքներն իրականացվել են հավուր պատշաճի:

Հանձնախմբի առաջին նիստը անց էր կացվել անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին: