ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Շնորհավորում ենք հաղթողներին

2013-03-15

  

  Ս/թ մարտի 15-ին «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի ունեցավ  լրագրողների շրջանում անկանոն միգրացիայի թեմայի լուսաբանման մրցանակաբաշխության արարողությունը: Միջոցառմանը ներկա էին 50-ից ավելի ներկայացուցիչներ պետական, հասարակական և միջազգային կազմակերպություններից:

 Լրագրողական մրցանակաբաշխության մասնակցության համար ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացվել էր շուրջ 50 հայտ: Առաջին տեղի համար մրցանակ շնորհվեց լրագրողներ Երանուհի Սողոյանին` «Լիպովցիում հայ միգրանտների մասին» հեղինակային հոդվածաշարի, երկրորդ տեղի համար` Լիլիթ Ավագյանին` «Ավելորդը» հեղինակային հոդվածի, Հասմիկ Բադալյանին` «Ցատկ Եվրոպայում կամ օտարության փորձությունը» հեղինակային հոդվածի համար:

 Արարողության կազմակերպիչը հանդիսանում էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն:  Մրցանակաբաշխությունը անցկացվեց ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի  հետ համատեղ Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանից դեպի Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի կանխարգելում` պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում: