ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կայացավ Պիլոտային նախագիծ 1-ի առաջին թեմատիկ սեմինարը

2013-03-13

    Ս/թ մարտի 11-ից 12-ը Վարշավայում Լեհաստանի նախագահությամբ կայացավ Պրահյան գործընթացի Թիրախային նախաձեռնության շրջանակներում անօրինական միգրացիայի վերաբերյալ պիլոտային նախագիծ 1-ի առաջին թեմատիկ սեմինարը, որը համատեղ իրականացվում էր Ռումինիայի և Սլովակիայի հետ: Սեմինարին մասնակցում էին 21 երկրների և 5 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը Հայաստանից մասնակցում էր Միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ Էդգար Խաչատրյանը:

 Սեմինարի ընթացքում, որ նվիրված էր ռեադմիսիոն և վերադարձի ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը, քննարկման դրվեց ռեադմիսիոն համաձայնագրի մոդելային տեքստը, քննության առնվեցին ռեադմիսիոն համաձայնագրերի և արձանագրությունների շուրջ բանակցությունների ընթացքում հնարավոր ռիսկերին և մարտահրավերներին վերաբերող հարցեր: Վրաստանի ներկայացուցիչը ծանոթացրեց ռեադմիսիոն հայցերի ստացման էլեկտրոնային համակարգի հետ, որտեղ գրանցվում են ռեադմիսիայի ենթակա մարդկանց վերաբերյալ անհատական տվյալները, հարցազրույցի անցկացմանը օրը, ժամը և այլն: Հունգարիայի և Հայաստանի ներկայացուցիչները խոսեցին ռեադմիսիոն և վերադարձի ոլորտում պետական և ոչ պետական սուբյեկտների միջև համագործակցության մասին:

 Ելույթներով հանդես եկան նաև ԵՄ-ի, Ֆրոնտեքսի, ՄՄԿ-ի, ICMPD-ի, լեհական ՀԿ-ի ներկայացուցիչները: