ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պրահյան գործընթացի ավագ պաշտոնատար անձանց հանդիպում

2013-03-01

   Ս/թ փետրվարի 27-28-ին կայացավ Պրահյան գործընթացի ավագ պաշտոնատար անձանց հերթական հանդիպումը Պրահայում, որին մասնակցում էր ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը:  Հանդիպումը կազմակերպել էին Լեհաստանի և Չեխիայի  ներքին գործերի նախարարությունները, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը (ICMDP):

 Հանդիպման ընթացքում ամփոփվեցին Պրահյան գործընթացի շրջանակում 2012թ.-ի ընթացքում իրականացված չորս պիլոտային ծրագրերի միջոցառումները և ներկայացվեց 2013թ.-ին նախատեսվող գործողությունների ծրագիրը:

 Հայաստանի կողմից ներկայացվեց Պրահյան գործընթացի 4-րդ պիլոտային ծրագրին  (Եվրոպական ապաստանի ուսումնական պլան) Հայաստանի մասնակցությունը, ինչպես նաև ներկայացվեցին այն ծրագրերը, որոնք իրականացվում են Պրահյան գործընթացից դուրս և նոր նախաձեռնությունները (շրջանառու միգրացիա, միգրացիա և զարգացում, փախստականի կարգավիճակի ճանաչման գործընթացում ծագման երկրների վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերում և այլ թեմաներ), որոնք Հայաստանը հետաքրքված է իրականացնել նշված գործընթացի շրջանակներում: