ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Դասընթաց Վարշավայում

2013-03-04

  Ս/թ փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը Վարշավա քաղաքում Պրահյան գործընթացի շրջանակներում անցկացվեց ICMPD /International Centre for Migration Policy Development/-ի կողմից կազմակերպված «Դեմ առ դեմ» ուսուցանողների դասընթացը` «Փախստականի կարգավիճակի որոշման ընթացակարգ` ներառում», «Էլեկտրոնային /օն-լայն/ ուսուցման  պլատֆորմի գործիքներ» և «Ազգային դասընթացների կազմակերպում» թեմաներով: Դասընթացին մասնակցեցին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետներ Իրինե Հակոբյանը և Ռուզաննա Պետրոսյանը:

 Հանդիպմանը մասնակցում էին 6 երկրների երկուական ներկայացուցիչներ, ինչպես նաև 1 ներկայացուցիչ Լեհաստանի «FRONTEX» կազմակերպությունից և 3 ներկայացուցիչ ՄԱԿ ՓԳՀ-ից /ՌԴ, Ուկրաինա, Բելառուս/: