ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը

2013-02-28

     2013թ. փետրվարի 27-ին տեղի ունեցավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին պետական մարմինների ներկայացուցիչներից բացի մասնակցում էին նաև միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Բացման խոսքով և վերոնշյալ գործողությունների ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ելույթով հանդես եկավ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը: ՄՄԿ փորձագետ Վահան Բախշեցյանը խոսեց միգրացիոն ոլորտում ցուցանիշների վիճակագրական համակարգի ներդրման մասին: Միգրացիայի ոլորտի պետական մարմինների տեղեկատվական բազաներում հավաքագրվող տվյալների, դրանց հասկացությունների՝ ԵՄ օրենսդրության դրույթներին համապատասխանության համադրմանը և բացերի վերահանմանն իր ելույթում անդրադարձավ ԵՄ միգրացիոն հարցերով խորհրդատու Էլեոնորա Վերխիերը: